• Shuffle
    Toggle On
    Toggle Off
  • Alphabetize
    Toggle On
    Toggle Off
  • Front First
    Toggle On
    Toggle Off
  • Both Sides
    Toggle On
    Toggle Off
  • Read
    Toggle On
    Toggle Off
Reading...
Front

Card Range To Study

through

image

Play button

image

Play button

image

Progress

1/63

Click to flip

Use LEFT and RIGHT arrow keys to navigate between flashcards;

Use UP and DOWN arrow keys to flip the card;

H to show hint;

A reads text to speech;

63 Cards in this Set

  • Front
  • Back

1. Ոչ սպեցիֆիկ խոցայինկոլիտի հոմանիշներ-

ինքնածին խոցային կոլիտ, խոցային պրոկտոկոլիտ

2. Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի սահմանում-

քրոնիկ կրկնվող հիվանդություն, որի հիմքում է հաստ աղիքի բորբոքումը:

3. Հաստ աղիքի բորբոքում այս կոլիտի ժամանակ-

թարախակալում, խոցոտում, արյունազեղումներ, սկլերոտիկ ձևախախտում

4. Այս կոլիտի էթիոլոգիայի գործոններ-

ալերգիա, աուտոիմուն ռեակցիաներ, ԴՏԳ, սնուցային խանգարումներ, ներպատային նյարդային ապարատի կազմալուծում

5. ՈՅԽԿ-ի տարածումը-

ուղիղ աղի--» կույր աղի

6. ՈՅԽԿ-ի սուր մակրո-

հաստ աղիքի պատը այտուցված, գերարյունային, անկանոն ձևի բազմաթիվ էռոզիաներով, մակերեսային խոցերով, որոնք միաձուլվում են: Պահպանվում են լորձաթաղանթի կղզյակներ՝ ծոպավոր կեղծ պոլիպներ:

7. ՈՅԽԿ սուր միկրո-

խոցերը թափանցում են ենթալորձային և մկանային շերտերի մեջ, որտեղ նկատվում է կոլագենային թելերի ֆիբրինային մեռուկ, միոմալյացիա, կարիոռեքսիսի օջախներ, ներպատային ընդարձակ արյունազեղումներ: Խոցի հատակում՝ ֆիբրինոիդ մեռուկով և մաշումով անոթներ: Աղիքի պատը՝ մասնավորապես լորձաթաղանթը, ներսփռված է լիմֆոցիտներով, պլազմատիկ բջիջներով, էոզինոֆիլներով: Սրացման շրջանում՝ գերակշռում են նեյրտրոֆիլները, որոնք կուտակվում են կրիպտաներում և գոյացնում են կրիպտ-աբսցեսներ:

8. ՈՅԽԿ սուր բարդություններ-

գրպանների գոյացում-»մեռուկացում-»պոկում-»աղիների պատի բարակում և թունահար լայնացում-»աղիների թափածակում և արյունահոսություններ---» գրանուլյացիոն հյուսվածքի աճ--» գրանուլեմատոզ կեղծ պոլիպներ

9. ՈՅԽԿ քրոնիկի մակրո-

աղիքի խիստ ձևախախտում, կարճացում, աղիքի պատի խիստ հաստացում և պնդացում, լուսանցքի սփռուն կամ հատվածային նեղացում: Աղավաղված կոմպնենսացիայի դրսևորումներ՝ կեղծ պոլիպներ, որոնք առաջանում են գրանուլյացիոն հյուվածքից/գրանուլեմատոզ կեղծ պոլիպներ և էպիթելից/ադենոմատոզ կեղծ պոլիպներ:

10. ՈՅԽԿ քրոնիկի միկրո-

պրոդուկտիվ էնդովասկուլիտ, պատերի սկլերոզ, լուսանցքի օբլիտերացիա, երբեմն անոթների ֆիբրինոիդ մեռուկ: Պրոդուկտիվ բորբոքում՝ լիմֆոցիտներով, հիստիոցիտներով, պլազմային բջիջներով աղիքի պատի ինֆիլտրացիա + կրիպտ-աբսցեսներ:

11. ՈՅԽԿ քրոնիկի ժամանակ պրոցեսների հարաբերությունը-

կոմպենսատոր սկլերոտիկ պրոցեսները գերակշռում են բորբոքային-նեկրոտիկ պրոցեսների վրա: Խոցերի հատիկավորում--»սպիացում--» թերի էպիթելապատում (ընդարձակ սպիական դաշտեր և քրոնիկ բորբոքում)

12. ՈՅԽԿ բարդություններ-

տեղային և ընդհանուր

13. ՈՅԽԿ տեղային բարդություններ-

հեմոռագիա, պերֆորացիա, պերիտոնիտ, պոլիպոզ, օբլիտերացիա/լուսանցքի նեղացում, քաղցկեղի զարգացում

14. ՈՅԽԿ ընդհանուր բարդություններ-

անեմիա, ամիլոիդոզ, հյուծում, սեպսիս

1. Կրոնի հիվանդության սահմանում-

քրոնիկ կրկնվող հիվանդություն ոչ յուրահատուկ գրանուլեմատոզով և նեկրոզով

2. Կրոնի էթիոլոգիա-

անհայտ- վարակ, ժառանգական գործոններ, աուտոիմուն, ավշային հանգույցներում «ավշային այտուց» --» աղիքային պատի կազմալուծում և գրանուլեմատոզ

3. Կրոնի մակրո-

հաճախ զստաղիքի վերջնահատված, ուղիղ աղիքի/սրբանային մաս, որդանման ելուն: Պատը ամբողջությամբ ախտահարված է/ այտուցված ու հաստացած է/: Լորձաթաղանթը խորդուբորդ, «գետաքարե սալահատակ»/աղիքի երկարությամբ զուգահեռ շարքերով երկար, նեղ, խորը խոցեր + բնական լորձաթաղանթի հերթափոխում: Խոր ճեղքեր ու խոցեր լայնությամբ:

4. Կրոնի աղիքի շճաթաղանթ-

ծածկված է կպումներով և սպիտակ հանգույցներով, որոնք նման են տուբերկուլյոզային թմբիկների:

5. Կրոնի աղիքի լուսանցք-

նեղացած, պատի մեջ՝ խուղակային ուղիներ:

6. Կրոնի միջընդերք-

հաստացած, սկլերոզված

7. Կրոնի շրջանային ավշային հանգույցներ

-հիպերպլաստիկ, կտրվածքի վրա սպիտակավարդագույն

8. Կրոնի միկրո-

ոչ յուրահատուկ գրանուլեմատոզ, աղիքի պատի բոլոր շերտերի ներառմամբ: Գրանուլեմաները ունեն սարկոիդանման կառուցվածք և կազմված են էպիթելոիդային և Պիրոգով-Լանգհանսի բջիջներից: Ենթալորձային շերտը այտուցված, ավշանման տարրերի հիպերպլազիայով, ճեղքաձև ծոցերով և ներսփռված լիմֆոցիտներով, հիստիոցիտներով, պլազմային բջիջներով: Հնարավոր են թարախակույտեր, սկլերոզ և հիալինոզ, սպիական խիստ ձևախախտում:

9. Կրոնի բարդություն-

պերֆորացիա, խուղակային աղիներ, թարախային կամ կղանքային պերիտոնիտ, հաճախ զստաղիքի անանցանելիություն, աղիքի նախաքաղցկեղային փոփոխություններ:

1. Ապենդիցիտի սահմանում-

կույր աղիքի որդանման ելունի բորբոքում, որը տալիս է բնորոշ կլինիկական համախտանիշ

2. Էթիոպաթոգենեզ-

էնտերոգեն աուտոինֆեկցիա, E.Coli, էնտերոկոկ, աղիքային պարունակության կանգ, նյարդաանոթային/սնուցման խանգարում, անոթանևրոզային

3. Սուր ապենդիցիտի մորֆոլոգիայան տիպեր-

հասարակ, մակերեսային, կազմալուծական

4. Սուր կազմալուծական ապենդիցիտի տեսակներ

-ֆլեգմոնային, ապոստեմատոզ/թարախակույտային, ֆլեգմոնային-խոցային, փտախտային

5. Սուր հասարակ ապենդիցիտ միկրո-

արյան և ավշի մազանոթներում ստազ, այտուց, արյուզեղումներ, սիդերոֆագերի կուտակում, լեյկոցիտների եզրային կանգ և լեյկոդիապեդեզ/հեռադիր բաժնում, դիստրոֆիկ փոփոխություններ ներպատային նյարդային համակարգում: Դիսցիրկուլյատոր խանգարում-» որդելունի հեռադիր ծայրում լորձաթաղանթի էքսուդատիվ թարախային բորբոքման հնոցներ/առաջնային աֆեկտ:

6. Թարախային հնոցի ուղղություն-

գագաթը դեպի ելունի լուսանցք, գագաթին կան էպիթելի մակերեսային թերություններ

7. Սուր մակերեսային ապենդիցիտ միկրո-

ուռճացած ելուն, խամրած ու գերարյունային շճաթաղանթ

8. Ֆլեգմոնային ապենդիցիտ միկրո-

լեյկոցիտային ինֆիլտրատ ողջ պատում, պատը հաստանում է

9. Ֆլեգմոնային ապենդիցիտ մակրո-

ելունի չափերը մեծանում են, շճաթաղանթը՝ խամրած ու գերարյունային, մակերեսին՝ ֆիբրինային փառ, լուսանցքից թարախ է ծորում: Այտուցված, հիպերեմիկ միջընդերք:

10. Ապոստեմատոզ ապենդիցիտի մակրո-

սփռուն թարախային ֆոնի վրա բազմաթիվ մանր թարախակույտեր

11. Ֆլեգմոնային խոցային ապենդիցիտի մակրո-

ֆլեգմոնային+լորձաթաղանթի խոցոտում

12. Փտախտային ապենդիցիտի ծագում/երկրորդային-

պերիապենդիցիտ---» մեզենտերիոլիտ--» որդելունային զարկերակի թրոմբոզ

13. Որդելունի փտախտի ծագում/առաջնային-

զարկերակի առաջնային թրոմբոզ կամ թրոմբոէմբոլիա

14. Փտախտային ապենդիցիտ մակրո-

հաստացած ելուն, շճաթաղանթը պատված է կեղտականաչագույն ֆիբրինային-թարախային վրադրումներով: Պատը՝ հաստացած, մոխրակեղտագույն, լուսանցքից թարախ է ծորում, լորձաթաղաթը ողջ երկարությամբ խոցոտված

15. Փտախտային ապենդիցիտ միկրո-

մանրէների գաղութներով մեռուկի ընդարձակ օջախներ, արյունազեղումներ, անոթների թրոմբոզ

16. Սուր ապենդիցիտի բարդություններ-

ելունի կազմալուծում և թարախի տարածում

17. Ֆլեգմոնային խոցային ապենդիցիտի բարդություն-

պերֆորացիա, սահմանափակ և տարածուն պերիտոնիտ

18. Փտախտային ապենդիցիտի բարդություն-

ինքնածայրատում--»պերիտոնիտ

19. Ֆլեգմոնային ապենդիցիտի բարդություն-

մոտակա բաժնի փակում--»հեռադիր բաժնի գերձգում և թարաքահավաք՝ էմպիեմա--»տարածում այլ հյուսվածքների վրա--»պերիապենդիցիտ, պերիտիֆլիտ--»անցում հետորովայնամզային ճարպաբջջանք

20. Ապենդիցիտների վտանգավոր բարդություններ-

միջընդերային անոթների թարախային թրոմբոֆլեբիտ--» տարածում դռներակի ճյուղերի վրա—դռներակաբորբ/պիլեֆլեբիտ--»դռներակի ճյուղավորումների թրոմբոբակտերիային էմբոլիաներ և դռներակային թարախակույտեր/պիլեֆլեբիտիկ թարախակույտեր

21. Քրոնիկ ապենդիցիտի զարգացում-

բորբոքում և կազմալուծում--»գրանուլյացիոն հյուսվածք--»ատրոֆիա + սկլերոզ--» բորբոքում և կազմալուծում---....--» պատի խիստ սկլերոզ և օբլիտերացիա--»լուսանցքում շճային հեղուկի կուտակում--» ելունի ջրգողություն/հիդրոցելե, իսկ լորձի կուտակման դեպքում- » մուկոցելե/լորձաբուշտ իսկ լորձային հատիկների կուտակման դեպքում--» միքսոգլոբուլոզ--»միքսոգլոբուլոզի պատռում--»գնդիկների ներաճ որովայնամիզ-» պսևդոմիքսոմայի գոյացում

22. որդելունի և շրջակա հյուսվածքների միջև կպումներ--»

հատիկավորող և սուր խոցեր

23. Քրոնիկ ապենդիցիտ միկրո-

գրանուլյացիոն հյուսվածք, սպիական հյուսվածք, հիստոլիմֆոցիտային և լեյկոցիտային ինֆիլտրացիա

24. Կեղծ ապենդիցիտի պատճառ-

դիսկինետիկ խանգարումներ

25. Կեղծ հիպերկինետիկ ապենդիցիտի մակրո-

ֆոլիկուլները մեծացած, մկանայային շերտը կծկված, լուսանքը խիստ նեղացած

26. Կեղծ ատոնիկ ապենդիցիտի մակրո-

լուսանցքը խիստ լայնացած է, լցված կղանքային զանգվածներով, կոպրոստազ, ելունի պատը բարակած է, լորձաթաղանթը՝ ատրոֆիկ

1. Էպիթելային բարորակուռուցք-

ադենոմա, ադենոմատոզ պոլիպ, որոնք ներքևից վերև նվազում են ըստ հաճախության

2. Ադենոմաների տեսակներ-

խողովակավոր, խողովակաթավիկավոր, թավիկավոր

3. Թավիկավոր ադենոմա մակրո-

թավիկավոր մակերեսով վարդակարմիր, գեղձային պտկիկավոր կառուցվածքով

4. Բազմաթիվ ադենոմատոզ պոլիպներ-

պոլիպոզ/ընտանեկան

5. Դուոդենիտի բարդություն-

ֆատերի փակում--»լեղու արտահոսքի դժվարացում--» ենթալյարդային դեղնախտ--»լեղային ուղիների բորբոքում

6. Ուղիղ աղիքի քաղցկեղի նախա- վիճակներ-

խոցային կոլիտ, պոլիպոզ, թավիկավոր ուռուցք, քրոնիկ խուղակներ

7. Աղիների ուռոցքներ ըստ աճի բնույթի-

արտաճ և ներաճ

8. Արտաճ-

վահանիկ, պոլիպ, խոշոր թմբիկ

9. Ներաճ-

խոցային և տարածուն-ներսփռական/աղիքի լուսանցնքը նեղացնող, ափսե/անցումային ձև

10. Աղիքի քաղցկեղների հյուսվածաբանական տիպեր-

ադենոկարցինոմա, լորձավոր ադենոկարցինոմա, մատանիաձև բջջային, տափակաբջջային, չտարբերակված, չդասակարգվող քաղցկեղ

11. Արտաճ-ի հյուսվածքը-

ադենոկարցինոմա

12. Ներաճ-ի հյուսվածքը-

մատանաձև բջջային և չտարբերակված 1

3. Սրբանային խողովակի քաղցկեղներ-

տափակաբջջային, կլոակածին, մուկոէպիդերմալ, ադենոկարցինոմա

Ուղիղ աղիքի քաղցկեղի մետաստազներ-

ավշային հանգույցներ և լյարդ