• Shuffle
    Toggle On
    Toggle Off
  • Alphabetize
    Toggle On
    Toggle Off
  • Front First
    Toggle On
    Toggle Off
  • Both Sides
    Toggle On
    Toggle Off
  • Read
    Toggle On
    Toggle Off
Reading...
Front

Card Range To Study

through

image

Play button

image

Play button

image

Progress

1/66

Click to flip

Use LEFT and RIGHT arrow keys to navigate between flashcards;

Use UP and DOWN arrow keys to flip the card;

H to show hint;

A reads text to speech;

66 Cards in this Set

  • Front
  • Back

1. Ալկոհոլային հեպատիտիսահմանում-

լյարդի սուր կամ քրոնիկ հիվանդություն է, որ կապված է ալկոհոլային ինտոքսիկացիայի հետ:

2. Էթիոպաթոգենեզ-

ալկոհոլը որպես հեպատոցիտների թույն

3. Ալկոհոլի նկատմամբ զգայուն բջիջներ-

ճարպային հեպատոզ, քրոնիկ հեպատոզ, ցիռոզ

4. Ալկոհոլիկի ճակատագիրը-ալկոհոլով հեպատոցիտների վնասում--»

ալկոհոլային սուր հեպատիտներ--» քրոնիկ պերսիստող հեպատիտ--» լյարդի դրունքային ցիռոզ կամ քրոնիկ ակտիվ ալկոհոլային հեպատիտ--» լյարդի հետմեռուկային ցիռոզ

5. Ռեգեներացիան և ալկոհոլը-

ռեգեներացիան ճնշվում է

6. Ալկոհոլիկի աուտոիմուն մեխանիզմները-

ալկոհոլային հիալինի դեմ

7. Ալկոհոլային սուր հեպատիտ մակրո-

պինդ և գունատ, կարմրավուն տեղամասերով, սպիական ներանկումներով

8. Ալկոհոլային սուր հեպատիտ միկրո-

հեպատոցիտների մեռուկ, ինֆիլտրացիա նեյտրոֆիլներով, ալկոհոլային հիալինով/Մալորիի մարմնիկները գտնվում են և հեպատոցիտներում և նրանցից դուրս:

9. Մալորիի մարմնիկ-

հիալին՝ ֆիբրիլյար սպիտակուց, որ սինթեզվում է հեպտոցիտներում ալկոհոլի ազդեցության տակ և սպանում է հեպատոցիտին, խթանում է լեյկոտաքսիսը, անտիգեն է, սենսիբիլիզացնում է քիլերներին, խթանում է կոլագենի սինթեզը, իմունային կոմպլեքսների առաջացումը, որոնք շրջանառում են արյան մեջ:

10. Ալկոհոլային հեպատիտի համակարգային դրսևորումները-

վասկուլիտներ և գրոմելուրոնեֆրիտներ

11. Ալկոհոլային սուր հեպատիտ+ճարպային հեպատոզ/քրոնիկ հեպատիտ--»

լյարդի ցիռոզ---» հոծ մեռուկներ---»տոքսիկ դիստրոֆիա

12. Նորմալ լյարդ+ալկոհոլ---»

սուր հեպատիտ--» բուժում--» վերականգնում կամ հենքի ֆիբրոզ

13. Ալկոհոլային քրոնիկ հեպատիտի դրսևորում-

պերսիստող, հազվադեպ ակտիվ

14. Ալկոհոլիկ պերսիստող միկրո-

հեպատոցիտների ճարպակալում, դրունքային հենքի սկլերոզ, հիստիոլիմֆոցիտային ակտիվ ներսփռում

15. Ալկոհոլիկ ակտիվ միկրո-

բլթակների ծայրամասում ջրգողային, բալոնային դիստրոֆիա և մեռուկ, բլթակների կառուցվածքը խանգարվում է:

16. Ալկոհոլիկ ակտիվ դրունքի միկրո-

լայն, սկլերոզված, տարածուն լիմֆոհիստիոցիտար ինֆիլտրատ, որը ներթափանցում է բլթակների ծայրամասերը՝ շրջապատելով և քայքայելով հեպատոցիտները/սանդղաձև մեռուկներ

17. Ալկոհոլային հեպատիտ ելք-

ցիռոզ կամ լյարդային սուր անբավարություն

1. Լյարդի ցիռոզի սահմանում-

քրոնիկ հիվանդություն է, որ բնութագրվում է պրոգրեսիվող լյարդային անբավարարությամբ, լյարդի սպիական կնճռոտման և վերակառուցմամբ

2. Լյարդի մակրո-

շեկ գույնի պինդ թմբիկավոր լյարդ, հաճախ փոքրացած

3. Ցիռոզի էթիոլոգիա-

վարակ, տոքսիկ, տոքսիկոալերգիկ, լեղային, փոխանակային-սննդային/մետաբոլիկ, ալիմենտար, ցիրկուլյատոր, կրիպտոգեն /valmacika/

4. Ցիռոզների դասակարգում-

վիրուսային, ալկոհոլային, լեղային

5. Մետաբոլիկ-

ալիմենտար ցիռոզի հատուկ խումբ-կուտակման ցիռոզներ կամ տեզաուրիսմոզներ, հեմաքրոմատոզ, լյարդաուղեղային դիստրոֆիա/Վիլսոն-Կոնովալովի համախտանիշ

6. Ցիռոզի միկրո-

հեպատոցիտների դիստրոֆիա և նեկրոզ, օրգանի աղավաղված վերականգնում, սփռուն սկլերոզ, կառոցվածքային վերակառուցում և ձևախախտում

7. Ցիրոզի մորֆոտիպեր-

թերի խտրոցային, մանրահանգուցային, խոշորհագուցային, խառը

8. Թերի հանգուցային մակրո-

հանգույց ռեգեներատները բացակայում են, լյարդի պարենքիման հատում են բարակ խտրոցները, որոնց մի մասը վերջանում է կույր

9. Մանրահանգուցային մակրո-

Միաչափ հանգույց-ռեգեներատներ, 1սմ-ից ոչ ավել

10. Խոշորհանգուցային մակրո-

Հանգույցները բազմաբլթակավոր, լայն խտրոցներով, մինչև 5 սմ տրամագծով

11. Խառը ցիռոզ մակրո-

նման է մանր- և խոշորհանգուցավորին

12. Լյարդի ցիռոզ միկրո-

լյարդի բլթակային կառուցվածքի խիստ խանգարում, ուժգին սփռուն ֆիբրոզ և հանգույց-ռեգեներատների ձևավորում/կեղծ բլթակ

13. Կեղծ բլթակ-

հեպատոցիտներ՝ շրջապատված շարակցահյուսվածքային միջնաշերտերով, որտեղ հեծանների ճառագայթաձև կողմնորոշումը բացակայում է, իսկ անոթները սխալ են տեղակայված, կենտրոնական երակը բացակայում է

14. Ցիռոզի մանրադիտակային տեսակներ-

մենաբլթակավոր ցիռոզ, բազմաբլթակավոր, մենաբազմաբլթակավոր

15. Մորֆոգենեզ-

հեպատոցիտների դիստրոֆիա/ջրգողային, բալոնային+մեռուկ--» ռեգեներացիա, միտոզներ, ամիտոզներ--» հանգույց ռեգեներատների/կեղծ բլթակների առաջացում-կեղծ բլթակների պատում շարակցահյուսվածքային թաղանթով--»պորտոկավալ շունտեր--»հիպօքսիա--»հեպատոցիտների դիստրոֆիա և մեռուկ--»հեպատոցիտային անբավարարություն

16. Ֆիբրոզի հետ կապված օղակ-

մեռուկ-»ֆիբրոզ-»անոթների սեղմում, լյարդային երակների սկլերոզ-»հիպօքսիա-»ֆիբրոզ

17. Ֆիբրոզ մանրամասն-

մեռուկ--» հենքի կոլապս--»իտոյի բջիջների փոխակերպում ֆիբրոբլաստների + խտրոցների ներսեպում--»շուրջդրունքային դաշտերում ֆիբրոբլատների ակտիվացում--»պորտալ հիպերտենզիա--»կոմպենսացիա կոլատերալների և պորտոկավալ բերանակցումների միջոցով--» դեկոմպենսացիա--»ջրգողություն, որկորի, ստամոքսի, թութքահյուսակի երակների հանգուցավոր լայնացում և արյունահոսություն

18. Լյարդի կառուցվածքային վերակառուցման և ձևախախտման հիմք-

ռեգեներացիա և սկլերոզ

19. Ցիռոզի մորֆոգենեզի 3 տարբերակ-

հետմեռուկային, պորտալ, խառը

20. Հետմեռուկային ցիռոզ միկրո-

դիստրոֆիա, հոծ մեռուկ-»ռետիկուլային հենքի կոլապս, շարակցական հյուսվածքի աճակալում, եռյակների մոտեցում կենտրոնական երակներին, մեկ տեսադաշտում երեք եռյակից ավելի: Կեղծ բլթակները կազմված են հիպերռեգեներատոր հեպատոցիտներից: Խոլանգիոլների բազմացում, լեղականգ:

21. Հետմեռուկային ցիռոզ մակրո-

պինդ, փոքր, լայն ու խորը ակոսիկներով բաժանված խոշոր հանգույցներով-խոշորհանգուցային կամ խառը ցիռոզ

22. Հետմեռուկային ցիռոզի տեմպը-

արագ է, սկզբում հեպատոցիտային անբավարարություն, հետո պորտալ հիպերտենզիա

23. Լյարդի պորտալ ցիռոզի ծագում-

լայնացած և սկլերոզված դրունքային և հարդրունքային դաշտեր

24. Լյարդի պորտալ ցիռոզի ժամանակ անոթների ուղին-

կենտրոնական երակները միանում են դրունքին

25. Լյարդի պորտալ ցիռոզի ժամանակ կեղծ բլթակը-

մանր, մենաբլթակավոր

26. Լյարդի պորտալ ցիռոզ միկրո-

միատարր, նրբաօղակավոր շարակցահյուսվածքային ցանց և փոքր կեղծ բլթակներ

27. Լյարդի պորտալ ցիռոզի պատճառներ-

վիրուսային հեպատիտ, ալկոհոլ, ճարպային հեպատոզ/սննդային

28. Պորտալ ցիռոզ մակրո-

լյարդը փոքր, պինդ, հատիկավոր կամ մանրաթմբիկավոր/մանրահանգուցային ցիռոզ

29. Պորտալ ցիռոզի տեմպը-

դանդաղ է, սկզբում պորտալ հիպերտենզիա, հետո հեպատոցիտային անբավարարություն

30. Իսկական պորտալ ցիռոզ-

առաջնային բիլիար ցիռոզ

31. Առաջնային բիլիրար ցիռոզի հիմք-

ոչ թարախային կազմալուծական/մեռուկային խոլանգիտ ու խոլանգիոլիտ

32. Առաջնային բիլիար ցիռոզ միկրո-

մանր լեղածորանների էպիթելի մեռուկացում, այունհետև ռեգեներացիա, ինֆիլտրացիա, սկլերոզ, ծորանների պատը և շրջապատող շարակցական հյուսվածքը ինֆիլտրացված են լիմֆոցիտներով, պլազմատիկ բջիջներով ու մակրոֆագերով, սարկոիդանման գրանուլեմա, բլթակի ծայրամասի բջիջների մահ, խտրոցներ, կեղծ բլթակներ

33. Սարկոիդանման գրանուլեմա-

լիմֆոցիտներ, էպիթելիոցիտներ և հսկա բջիջներ

34. Սարկոիդանման գրանուլեմայի տեղակայում-

լյարդի դրունք, մոտակա ավշային հանգույցներ, փոքր ճարպոն

35. Առաջնային բիլիար ցիռոզ մակրո-

մեծ, պինդ լյարդ, կտրվածքի վրա՝ մոխրականաչ, հարթ կամ մանրահատիկավոր

36. Երկրորդային բիլիար ցիռոզ-

խոլեստատիկ ցիռոզ կամ վարակով պայմանավորված խոլանգիոլիտիտիկ ցիռոզ

37. Երկրորդային բիլիար ցիռոզ միկրո-

լեղամազանոթների պատռում, լեղու լճեր, խոլանգիտ, պերիխոլանգիտ, պորտալ տիպի ցիռոզ

38. Երկրորդային բիլիար ցիռոզ մակրո-

մեծացած, պինդ, կանաչ,կտրվածքի վրա՝ լայնացած, լեղով գերլցված ծորաններով

39. Խառը ցիռոզ-

հետմեռուկային+պորտալ

40. Խառը ցիռոզի հետմեռուկայինի ներդրումը-

օջախային-մեռուկային փոփոխությունների վրա մեզենքիմաբջջային ռեակցիայի շերտավորում, ինչը հանգեցնում է խտրոցների գոյացման և բլթակների մասնատման

41. Խառը ցիռոզի պորտալի ներդրումը-

դիսցիրկուլյատոր ծագման հոծ մեռուկների միացում

42. Լյարդի ցիռոզի արտալյարդային փոփոխություններ-

դեղնախտ, արյունահոսական համախտանիշ, դռներակի սկլերոզ, պորտոկավալ բերանակցումների լայնացում, բարակում, ջրգողություն: Պինդ սպլենոմեգալիա:

43. Լյարդի ցիռոզի ազդեցությունը երիկամների վրա-

սուր անաբավարարություն, խողովակի էպիթելի մեռուկ, լյարդային գլոմերուլոսկլերոզ/իմունահամալիրային գլոմերուլոնեֆրիտ, կրային մետաստազներ

44. Ցիռոզի կլինիկա-ֆունկցիոնալ բնութագիր-

հեպատոցինտերի վնասի աստիճանը, պորտալ հիպերտենզիա, կենսընթացի ակտիվություն, ընթացքի բնույթ

45. Հեպատոցիտների վնասի աստիճանի բնութագիր-

խոլեմիա, հիպոալբումինեմիա, հիպոպրոտրոմբինեմիա, հիպօնկիա, արյունահոսություն, լյարդային կոմա

46. Պորտալ հիպերնտենզիայի բնութագիր-

ջրգողություն, որկորաստամոքսային արյունահոսություններ

47. Կենսընթացի ակտիվության տեսակներ-

չափավոր, ակտիվ և ոչ ակտիվ

48. Ընթացքի բնույթի տեսակներ-

հարաճող, կայուն և հետաճող

49. Լյարդի ցիռոզի բարդություններ-

լյարդային կոմա, արյունահոսություններ, ջրգողության անցում պերիտոնիտի, ասցիտ--» պերիտոնիտ, դռներակի թրոմբոզ, քաղցկեղի զարգացում