Use LEFT and RIGHT arrow keys to navigate between flashcards;
Use UP and DOWN arrow keys to flip the card;
H to show hint;
A reads text to speech;
63 Cards in this Set
- Front
- Back
1. Ոչ սպեցիֆիկ խոցայինկոլիտի հոմանիշներ- |
ինքնածին խոցային կոլիտ, խոցային պրոկտոկոլիտ |
|
2. Ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտի սահմանում- |
քրոնիկ կրկնվող հիվանդություն, որի հիմքում է հաստ աղիքի բորբոքումը: |
|
3. Հաստ աղիքի բորբոքում այս կոլիտի ժամանակ- |
թարախակալում, խոցոտում, արյունազեղումներ, սկլերոտիկ ձևախախտում |
|
4. Այս կոլիտի էթիոլոգիայի գործոններ- |
ալերգիա, աուտոիմուն ռեակցիաներ, ԴՏԳ, սնուցային խանգարումներ, ներպատային նյարդային ապարատի կազմալուծում |
|
5. ՈՅԽԿ-ի տարածումը- |
ուղիղ աղի--» կույր աղի |
|
6. ՈՅԽԿ-ի սուր մակրո- |
հաստ աղիքի պատը այտուցված, գերարյունային, անկանոն ձևի բազմաթիվ էռոզիաներով, մակերեսային խոցերով, որոնք միաձուլվում են: Պահպանվում են լորձաթաղանթի կղզյակներ՝ ծոպավոր կեղծ պոլիպներ: |
|
7. ՈՅԽԿ սուր միկրո- |
խոցերը թափանցում են ենթալորձային և մկանային շերտերի մեջ, որտեղ նկատվում է կոլագենային թելերի ֆիբրինային մեռուկ, միոմալյացիա, կարիոռեքսիսի օջախներ, ներպատային ընդարձակ արյունազեղումներ: Խոցի հատակում՝ ֆիբրինոիդ մեռուկով և մաշումով անոթներ: Աղիքի պատը՝ մասնավորապես լորձաթաղանթը, ներսփռված է լիմֆոցիտներով, պլազմատիկ բջիջներով, էոզինոֆիլներով: Սրացման շրջանում՝ գերակշռում են նեյրտրոֆիլները, որոնք կուտակվում են կրիպտաներում և գոյացնում են կրիպտ-աբսցեսներ: |
|
8. ՈՅԽԿ սուր բարդություններ- |
գրպանների գոյացում-»մեռուկացում-»պոկում-»աղիների պատի բարակում և թունահար լայնացում-»աղիների թափածակում և արյունահոսություններ---» գրանուլյացիոն հյուսվածքի աճ--» գրանուլեմատոզ կեղծ պոլիպներ |
|
9. ՈՅԽԿ քրոնիկի մակրո- |
աղիքի խիստ ձևախախտում, կարճացում, աղիքի պատի խիստ հաստացում և պնդացում, լուսանցքի սփռուն կամ հատվածային նեղացում: Աղավաղված կոմպնենսացիայի դրսևորումներ՝ կեղծ պոլիպներ, որոնք առաջանում են գրանուլյացիոն հյուվածքից/գրանուլեմատոզ կեղծ պոլիպներ և էպիթելից/ադենոմատոզ կեղծ պոլիպներ: |
|
10. ՈՅԽԿ քրոնիկի միկրո- |
պրոդուկտիվ էնդովասկուլիտ, պատերի սկլերոզ, լուսանցքի օբլիտերացիա, երբեմն անոթների ֆիբրինոիդ մեռուկ: Պրոդուկտիվ բորբոքում՝ լիմֆոցիտներով, հիստիոցիտներով, պլազմային բջիջներով աղիքի պատի ինֆիլտրացիա + կրիպտ-աբսցեսներ: |
|
11. ՈՅԽԿ քրոնիկի ժամանակ պրոցեսների հարաբերությունը- |
կոմպենսատոր սկլերոտիկ պրոցեսները գերակշռում են բորբոքային-նեկրոտիկ պրոցեսների վրա: Խոցերի հատիկավորում--»սպիացում--» թերի էպիթելապատում (ընդարձակ սպիական դաշտեր և քրոնիկ բորբոքում) |
|
12. ՈՅԽԿ բարդություններ- |
տեղային և ընդհանուր |
|
13. ՈՅԽԿ տեղային բարդություններ- |
հեմոռագիա, պերֆորացիա, պերիտոնիտ, պոլիպոզ, օբլիտերացիա/լուսանցքի նեղացում, քաղցկեղի զարգացում |
|
14. ՈՅԽԿ ընդհանուր բարդություններ- |
անեմիա, ամիլոիդոզ, հյուծում, սեպսիս |
|
1. Կրոնի հիվանդության սահմանում- |
քրոնիկ կրկնվող հիվանդություն ոչ յուրահատուկ գրանուլեմատոզով և նեկրոզով |
|
2. Կրոնի էթիոլոգիա- |
անհայտ- վարակ, ժառանգական գործոններ, աուտոիմուն, ավշային հանգույցներում «ավշային այտուց» --» աղիքային պատի կազմալուծում և գրանուլեմատոզ |
|
3. Կրոնի մակրո- |
հաճախ զստաղիքի վերջնահատված, ուղիղ աղիքի/սրբանային մաս, որդանման ելուն: Պատը ամբողջությամբ ախտահարված է/ այտուցված ու հաստացած է/: Լորձաթաղանթը խորդուբորդ, «գետաքարե սալահատակ»/աղիքի երկարությամբ զուգահեռ շարքերով երկար, նեղ, խորը խոցեր + բնական լորձաթաղանթի հերթափոխում: Խոր ճեղքեր ու խոցեր լայնությամբ: |
|
4. Կրոնի աղիքի շճաթաղանթ- |
ծածկված է կպումներով և սպիտակ հանգույցներով, որոնք նման են տուբերկուլյոզային թմբիկների: |
|
5. Կրոնի աղիքի լուսանցք- |
նեղացած, պատի մեջ՝ խուղակային ուղիներ: |
|
6. Կրոնի միջընդերք- |
հաստացած, սկլերոզված |
|
7. Կրոնի շրջանային ավշային հանգույցներ |
-հիպերպլաստիկ, կտրվածքի վրա սպիտակավարդագույն |
|
8. Կրոնի միկրո- |
ոչ յուրահատուկ գրանուլեմատոզ, աղիքի պատի բոլոր շերտերի ներառմամբ: Գրանուլեմաները ունեն սարկոիդանման կառուցվածք և կազմված են էպիթելոիդային և Պիրոգով-Լանգհանսի բջիջներից: Ենթալորձային շերտը այտուցված, ավշանման տարրերի հիպերպլազիայով, ճեղքաձև ծոցերով և ներսփռված լիմֆոցիտներով, հիստիոցիտներով, պլազմային բջիջներով: Հնարավոր են թարախակույտեր, սկլերոզ և հիալինոզ, սպիական խիստ ձևախախտում: |
|
9. Կրոնի բարդություն- |
պերֆորացիա, խուղակային աղիներ, թարախային կամ կղանքային պերիտոնիտ, հաճախ զստաղիքի անանցանելիություն, աղիքի նախաքաղցկեղային փոփոխություններ: |
|
1. Ապենդիցիտի սահմանում- |
կույր աղիքի որդանման ելունի բորբոքում, որը տալիս է բնորոշ կլինիկական համախտանիշ |
|
2. Էթիոպաթոգենեզ- |
էնտերոգեն աուտոինֆեկցիա, E.Coli, էնտերոկոկ, աղիքային պարունակության կանգ, նյարդաանոթային/սնուցման խանգարում, անոթանևրոզային |
|
3. Սուր ապենդիցիտի մորֆոլոգիայան տիպեր- |
հասարակ, մակերեսային, կազմալուծական |
|
4. Սուր կազմալուծական ապենդիցիտի տեսակներ |
-ֆլեգմոնային, ապոստեմատոզ/թարախակույտային, ֆլեգմոնային-խոցային, փտախտային |
|
5. Սուր հասարակ ապենդիցիտ միկրո- |
արյան և ավշի մազանոթներում ստազ, այտուց, արյուզեղումներ, սիդերոֆագերի կուտակում, լեյկոցիտների եզրային կանգ և լեյկոդիապեդեզ/հեռադիր բաժնում, դիստրոֆիկ փոփոխություններ ներպատային նյարդային համակարգում: Դիսցիրկուլյատոր խանգարում-» որդելունի հեռադիր ծայրում լորձաթաղանթի էքսուդատիվ թարախային բորբոքման հնոցներ/առաջնային աֆեկտ: |
|
6. Թարախային հնոցի ուղղություն- |
գագաթը դեպի ելունի լուսանցք, գագաթին կան էպիթելի մակերեսային թերություններ |
|
7. Սուր մակերեսային ապենդիցիտ միկրո- |
ուռճացած ելուն, խամրած ու գերարյունային շճաթաղանթ |
|
8. Ֆլեգմոնային ապենդիցիտ միկրո- |
լեյկոցիտային ինֆիլտրատ ողջ պատում, պատը հաստանում է |
|
9. Ֆլեգմոնային ապենդիցիտ մակրո- |
ելունի չափերը մեծանում են, շճաթաղանթը՝ խամրած ու գերարյունային, մակերեսին՝ ֆիբրինային փառ, լուսանցքից թարախ է ծորում: Այտուցված, հիպերեմիկ միջընդերք: |
|
10. Ապոստեմատոզ ապենդիցիտի մակրո- |
սփռուն թարախային ֆոնի վրա բազմաթիվ մանր թարախակույտեր |
|
11. Ֆլեգմոնային խոցային ապենդիցիտի մակրո- |
ֆլեգմոնային+լորձաթաղանթի խոցոտում |
|
12. Փտախտային ապենդիցիտի ծագում/երկրորդային- |
պերիապենդիցիտ---» մեզենտերիոլիտ--» որդելունային զարկերակի թրոմբոզ |
|
13. Որդելունի փտախտի ծագում/առաջնային- |
զարկերակի առաջնային թրոմբոզ կամ թրոմբոէմբոլիա |
|
14. Փտախտային ապենդիցիտ մակրո- |
հաստացած ելուն, շճաթաղանթը պատված է կեղտականաչագույն ֆիբրինային-թարախային վրադրումներով: Պատը՝ հաստացած, մոխրակեղտագույն, լուսանցքից թարախ է ծորում, լորձաթաղաթը ողջ երկարությամբ խոցոտված |
|
15. Փտախտային ապենդիցիտ միկրո- |
մանրէների գաղութներով մեռուկի ընդարձակ օջախներ, արյունազեղումներ, անոթների թրոմբոզ |
|
16. Սուր ապենդիցիտի բարդություններ- |
ելունի կազմալուծում և թարախի տարածում |
|
17. Ֆլեգմոնային խոցային ապենդիցիտի բարդություն- |
պերֆորացիա, սահմանափակ և տարածուն պերիտոնիտ |
|
18. Փտախտային ապենդիցիտի բարդություն- |
ինքնածայրատում--»պերիտոնիտ |
|
19. Ֆլեգմոնային ապենդիցիտի բարդություն- |
մոտակա բաժնի փակում--»հեռադիր բաժնի գերձգում և թարաքահավաք՝ էմպիեմա--»տարածում այլ հյուսվածքների վրա--»պերիապենդիցիտ, պերիտիֆլիտ--»անցում հետորովայնամզային ճարպաբջջանք |
|
20. Ապենդիցիտների վտանգավոր բարդություններ- |
միջընդերային անոթների թարախային թրոմբոֆլեբիտ--» տարածում դռներակի ճյուղերի վրա—դռներակաբորբ/պիլեֆլեբիտ--»դռներակի ճյուղավորումների թրոմբոբակտերիային էմբոլիաներ և դռներակային թարախակույտեր/պիլեֆլեբիտիկ թարախակույտեր |
|
21. Քրոնիկ ապենդիցիտի զարգացում- |
բորբոքում և կազմալուծում--»գրանուլյացիոն հյուսվածք--»ատրոֆիա + սկլերոզ--» բորբոքում և կազմալուծում---....--» պատի խիստ սկլերոզ և օբլիտերացիա--»լուսանցքում շճային հեղուկի կուտակում--» ելունի ջրգողություն/հիդրոցելե, իսկ լորձի կուտակման դեպքում- » մուկոցելե/լորձաբուշտ իսկ լորձային հատիկների կուտակման դեպքում--» միքսոգլոբուլոզ--»միքսոգլոբուլոզի պատռում--»գնդիկների ներաճ որովայնամիզ-» պսևդոմիքսոմայի գոյացում |
|
22. որդելունի և շրջակա հյուսվածքների միջև կպումներ--» |
հատիկավորող և սուր խոցեր |
|
23. Քրոնիկ ապենդիցիտ միկրո- |
գրանուլյացիոն հյուսվածք, սպիական հյուսվածք, հիստոլիմֆոցիտային և լեյկոցիտային ինֆիլտրացիա |
|
24. Կեղծ ապենդիցիտի պատճառ- |
դիսկինետիկ խանգարումներ |
|
25. Կեղծ հիպերկինետիկ ապենդիցիտի մակրո- |
ֆոլիկուլները մեծացած, մկանայային շերտը կծկված, լուսանքը խիստ նեղացած |
|
26. Կեղծ ատոնիկ ապենդիցիտի մակրո- |
լուսանցքը խիստ լայնացած է, լցված կղանքային զանգվածներով, կոպրոստազ, ելունի պատը բարակած է, լորձաթաղանթը՝ ատրոֆիկ |
|
1. Էպիթելային բարորակուռուցք- |
ադենոմա, ադենոմատոզ պոլիպ, որոնք ներքևից վերև նվազում են ըստ հաճախության |
|
2. Ադենոմաների տեսակներ- |
խողովակավոր, խողովակաթավիկավոր, թավիկավոր |
|
3. Թավիկավոր ադենոմա մակրո- |
թավիկավոր մակերեսով վարդակարմիր, գեղձային պտկիկավոր կառուցվածքով |
|
4. Բազմաթիվ ադենոմատոզ պոլիպներ- |
պոլիպոզ/ընտանեկան |
|
5. Դուոդենիտի բարդություն- |
ֆատերի փակում--»լեղու արտահոսքի դժվարացում--» ենթալյարդային դեղնախտ--»լեղային ուղիների բորբոքում |
|
6. Ուղիղ աղիքի քաղցկեղի նախա- վիճակներ- |
խոցային կոլիտ, պոլիպոզ, թավիկավոր ուռուցք, քրոնիկ խուղակներ |
|
7. Աղիների ուռոցքներ ըստ աճի բնույթի- |
արտաճ և ներաճ |
|
8. Արտաճ- |
վահանիկ, պոլիպ, խոշոր թմբիկ |
|
9. Ներաճ- |
խոցային և տարածուն-ներսփռական/աղիքի լուսանցնքը նեղացնող, ափսե/անցումային ձև |
|
10. Աղիքի քաղցկեղների հյուսվածաբանական տիպեր- |
ադենոկարցինոմա, լորձավոր ադենոկարցինոմա, մատանիաձև բջջային, տափակաբջջային, չտարբերակված, չդասակարգվող քաղցկեղ |
|
11. Արտաճ-ի հյուսվածքը- |
ադենոկարցինոմա |
|
12. Ներաճ-ի հյուսվածքը- |
մատանաձև բջջային և չտարբերակված 1 |
|
3. Սրբանային խողովակի քաղցկեղներ- |
տափակաբջջային, կլոակածին, մուկոէպիդերմալ, ադենոկարցինոմա |
|
Ուղիղ աղիքի քաղցկեղի մետաստազներ- |
ավշային հանգույցներ և լյարդ |