• Shuffle
    Toggle On
    Toggle Off
  • Alphabetize
    Toggle On
    Toggle Off
  • Front First
    Toggle On
    Toggle Off
  • Both Sides
    Toggle On
    Toggle Off
  • Read
    Toggle On
    Toggle Off
Reading...
Front

Card Range To Study

through

image

Play button

image

Play button

image

Progress

1/63

Click to flip

Use LEFT and RIGHT arrow keys to navigate between flashcards;

Use UP and DOWN arrow keys to flip the card;

H to show hint;

A reads text to speech;

63 Cards in this Set

  • Front
  • Back

1. Դասակարգում ըստ Բռայտի-

նեֆրիտներ, նեֆրոզներ, նեֆրոսկլերոզներ

2. Նեֆրիտը, ներֆրոզը և նեֆրոսկլերոզը համապատասխանում են-

բորբոքում, դիստրոֆիա, սկլրերոզ

3. Նեֆրոպաթիաների երկու հիմնական խումբ՝

գլոմերուլոպաթիաներ և տուբուլոպաթիաներ

4. Գլոմերուլոպաթիայի հիմք-

կծիկային ֆիլտրացիայի խանգարում

5. Ձեռքբերովի գլոմերուլոպաթիաներ-

գլոմերուլոնեֆրիտ, ինքնածին նեֆրոտիկ համախտանիշ, երիկամների ամիլոիդոզ, շաքարախտային ու լյարդային գլոմերուլոսկլերոզ

6. Ժառանգական գլոմերուլոպաթիաներ

-Ալպորտի համախտանիշ, ժառանգական նեֆրոզային համախտանիշ, ընտանեկան նեֆրոպաթիկ ամիլոիդոզ

7. Տուբուլոպաթիաների հիմք-

խողովակների կոնցենտրացիոն, ռեաբսորբցիոն և սեկրեցիոն ֆունկցիաների խանգարումներ

8. Ձեռքբերովի տուբուլոպաթիաներ-

նեկրոնեֆրոզ/սուր անբավարարություն, միելոմային երիկամ, պոդագրային երիկամ

9. Ժառանգական տուբուլոպաթիաներ

-տուբուլյար ֆերմենտոպաթիաներ

10. Այլ նեֆրոպաթիաներ-

ինտերստիցիալ/միջանկյալ նեֆրիտ, պիելոնեֆրիտ, երիկամաքարային հիվանդություն, նեֆրոսկլերոզ

11. Հատուկ խումբ-

պոլիկիստոզ և երիկամների ուռուցնքեր

1. Գլոմերուլոնեֆրիտիսահմանանում-

վարակաալերգիկ կամ չբացահայտված բնույթի հիվանդություն, որի հիմքում կծիկների սփռուն կամ օջախային երկկողմանի բորբոքումն է՝ երիկամային և արտաերիկամային բնորոշ հատկանիշներով:

2. Գլոմերուլոնեֆրիտի երիկամային ախտանիշներ-

օլիգուրիա, պրոտեինուրիա, հեմատուրիա, ցիլինդրուրիա

3. Գլոմերուլոնեֆրիտի արտաերիկամային ախտանիշներ-

զարկերակային հիպերտոնիա, ձախ սրտի գերաճ, դիսպրոտեինեմիա, այտուցներ, հիպերազոտեմիա, ուռեմիա

4. Գլոմերուլոնեֆրիտները ըստ ախտանիշների փնջի-

հեմատուրիկ, նեֆրոզային, հիպերտոնիկ, խառը

5. Գլոմերուլոնեֆրիտի դասակարգումը ըստ նոզոլոգիական պատկանելության

-առաջնային և երկրորդային

6. Գլոմերուլոնեֆրիտի դասակարգումը ըստ պատճառի-

բակտերիաներ, վիրուսներ, նախակենդանիներ, չբացահայտված

7. Գլոմերուլոնեֆրիտի դասակարգումը ըստ պաթոգենեզի-

իմունով և առանց իմունի

8. Գլոմերուլոնեֆրիտի դասակարգումը ըստ ընթացքի-

սուր, ենթասուր, քրոնիկ

9. Գլոմերուլոնեֆրիտի դասակարգումը ըստ մորֆոլոգիայի-

բորբոքման պրոցեսի տեղ, բնույթ, տարածվածություն

10. Առաջնային գլոմերուլոնեֆրիտի էթիոլոգիա-

բակտերիա՝ Ա խմբի հեմոլիտիկ նեֆրիտոգեն ստրեպտոկոկ, հիվանդությունից հետո ալերգիա/անգինա, քութեշ, սուր շնչառական հիվանդություններ, թոքաբորբ, կարմիր քամի, հազվադեպ՝դիֆթերիա, մենինգիտ, ձգձգվող էնդոկարդիտ, մալարիա, սիֆիլիս/ անբակտերիա, ալկոհոլ, ժառանգական

11. Ալպորտի սինդրոմի նշաններ/ դոմինանտ-

տղաների մոտ ավելի հաճախ, հեմատուրիկ նեֆրիտի քրոնիկ գաղտնի ընթացք, կծիկային փոփոխությունների պրոդուկտիվ բնույթ, պրոդուկտիվ ներ- արտամազանոթային գլոմերուլոնեֆրիտ, խլություն

12. Ալպորտի ելք-

գլոմերուլոսկլերոզ և քրոնիկ երիկամային անբավարարություն

13. Գլոմերուլոնեֆրիտի պաթոգենեզ-

կծիկների սենսիբիլիզացիա անտիգենի նկատմամբ, հակամարմինների և իմուն կոմպլեքսների առաջացում/իմունաբանորեն պայմանավորված գլոմերուլոնեֆրիտ

14. Սփռուն նեֆրիտի պատճառ-

սառեցում

15. Իմուն գլոմերուլոնեֆրիտի ժամանակ վնասում-

իմուն կոմպլեքս ուրիշի անտիգենով--» անմիջական տիպի գերզգայունություն--» բորբոքում--»սուր և ենթասուր գլոմերուլոնեֆրիտ կամ իմուն կոմպլեքս սեփական անտիգենով--» անմիջական և դանդաղեցված տիպի գերզգայունություն--» բորբոքում--»մեզանգիալ գլոմերուլոնեֆրիտ կամ վնասում աուտոիմուն հակամարմնով--»էքստրակապիլյար պրոլիֆերատիվ կամ մեզանգիալ պրոլիֆերատիվ

16. Հակամարմնային վնասման օրինակ-

Գուդպասչերի թոքաերիկամային համախտանիշ

17. Գլոմերուլոնեֆրիտը ըստ տեղի-

արտա և ներմազանոթային

18. Գլոմերուլոնեֆրիտը ըստ բորբոքման տեսակի-

էքսուդատիվ, պրոդուկտիվ/պրոլիֆերատիվ և խառը

19. Ինտրակապիլյար էքսուդատիվ միկրո-

մեզանգիումը և մազանոթային հանգույցները ներսփռված են նեյրտրոֆիլներով

20. Ինտրակապիլյար պրոդուկտիվ միկրո-

էնդոթելիալ, հատկապես մեզանգիալ բջիջների բազմացում, կծիկների մեծացում, թաթաձև կծիկներ

21. Էքստրակապիլյար էքսուդատիվ գլոմերուլոնեֆրիտի տիպեր-

շճային, ֆիբրինային կամ հեմոռագիկ

22. Էքստրակապիլյար պրոլիֆերատիվ գլոմերուլոնեֆրիտ-

պատիճի/նեֆրոթելի, պոդոցիտների շատացում, մահիկների գոյացում

23. Գլոմերուլոնեֆրիտը ըստ շրջապատի ներառման-

տուբուլյար, տուբուլյար-ինտերստիցիալ, տուբուլյար-ինտերստիցիալ, անոթային

24. Սուր գլոմերուլոնեֆրիտի պատճառը և մեխանիզմը-

ստրեպտոկոկ և իմուն համալիրներ/10-12 ամիս/

25. Սուր միկրո-

կծիկների գերարյունություն--» մեզանգիումի և մազանոթային հանգույցների ինֆիլտրացում նեյտրոֆիլներով--»էնդոթելիալ և մեզանգիալ բջիջների բազմացում--» էքսուդատիվ ռեակցիայի նվազում/էքսուդատիվ-պրոլիֆերատիվ փուլ/--» պրոլիֆերատիվ փուլ

26. Սուր գլոմերուլոնեֆրիտի ծանր դեպք միկրո-

մեռուկային գլոմերուլոնեֆրիտի նման կծիկի առբերող զարկերակի ֆիբրինոիդ մեռուկ, մազանոթների թրոմբոզ և լեյկոցիտային ռեակցիայի ներսփռում

27. Սուր գլոմերուլոնեֆրիտ մակրո-

երիկամները փոքր-ինչ մեծացած, բրգերը մուք կարմիր, կեղևը՝ մոխրադարչնագույն, կտրվածքի վրա՝ մանր կարմիր հատիկներով կամ մոխրագույն կիսաթափանցիկ կետերով-խայտաբղետ երիկամ

28. Սուր գլոմերուլոնեֆրիտի ելք-

մահ, լրիվ առողջացում, ձգձգված--»քրոնիկ ձև

29. Ենթասուր գլոմերուլոնեֆրիտի պատճառ-

իմուն կոմպլեքսներ և աուտոհակամարմիններ

30. Ենթասուր գլոմերուլոնեֆրիտի տեմպ-

արագ պրոգրեսիվող, չարորակ, անվաբարարության տանող

31. Ենթասուր գլոմերուլոնեֆրիտի միկրո-

էքստրակապիլյար պրոդուկտիվ գլոմերուլոնեֆրիտ, պատիճի էպիթելի/նեֆրոթելի, պոդոցիտների և մակրոֆագերի բազմացման շնորհիվ կիսալուսնաձև գոյացություններ, որոնք սեղմում են կծիկը: Մազանոթների հանգույցների մեռուկացում, ֆիբրինային թրոմբների առաջացում, որոնք անցնում են պատիճի խոռոչ-էպիթելային կիսալուսինների վերածում թելքավոր կպումների կամ հիալինային դաշտերի: Նեֆրոցիտների դիստրոֆիա, հենքի այտուց և ինֆիլտրացիա:

32. Ենթասուր գլոմերուլոնեֆրիտի վերջ-

արագ կծիկների սկլերոզ, հիալինոզ, խողովակների ատրոֆիա և հենքի ֆիբրոզ:

33. Ենթասուր գլոմերուլոնեֆրիտի մակրո-

մեծացած, թորշոմած, դժգույն, կարմիր հատիկներով և լավ սահմանազատված միջուկային մուգ կարմիր նյութից/մեծ խայտաբղետ երիկամ կամ կարմիր և միաձուլված գերարյունային բրգերի հետ-մեծ կարմիր երիկամ

34. Քրոնիկ գլոմերուլոնեֆրիտի պատճառ-

իմունային համալիրներ

35. Քրոնիկ գլոմերուլոնեֆրիտի ելք-

քրոնիկ երիկամային անբավարարություն,երիկամի երկրորդային կնճռոտում

36. Քրոնիկ գլոմերուլոնեֆրիտի ձևաբանական տիպեր-

մեզանգիալ և ֆիբրոպլաստիկ

37. Քրոնիկ գլոմերուլոնեֆրիտի զարգացում-

էնդոթելի տակ և մեզանգիումում իմուն համալիրների կուտակում--» մեգանգիոցիտների բազմացում--» մեզանգիումի լայնացում--» մատրիքսի կուտակում--»մեզանգիումի ինտերպոզիցիա--»էնդոթելի շերտազատում թաղանթից

38. էնդոթելի շերտազատում թաղանթից միկրո-

մազանոթների բազալ թաղանթի հաստացում, երկուրվագծում կամ ճեղքում

39. Մեզանգիալ գլոմերուլոնեֆրիտի տեսակներ-

մեզանգիոպրոլիֆերատիվ և մեզանգիոմազանոթային

40. Մեզանգիոպրոլիֆերատիվ գլոմերուլոնեֆրիտի ընթացք-

բարորակ, քանի որ մազանոթների պատերը չեն փոխվում

41. Մեզանգիոմազանոթային գլոմերուլոնեֆրիտի ընթացք-

արագ երիկամային քրոնիկ անբավարարություն, քանի որ մազանոթների թաղանթների սփռուն վնասում է լինում/հաստացում և ճեղքում/

42. Մեզանգիոմազանոթային գլոմերուլոնեֆրտիտ տարատեսակ-

բլթակային գլոմերուլոնեֆրիտ

43. Բլթակային գլոմերուլոնեֆրիտի պատճառ-

մեզանգիալ մատրիքսի շատացում--» մազանոթային հանգույցների հրում դեպի ծայրամաս և սեղմում--» անոթային բլթակների վաղ հիալինոզ

44. Մեզանգիալ գլոմերոլոնեֆրիտի ևս մեկ գրողի տարած հատկանիշ

-ոչ միայն կծիկների այլև խողովակների դիստրոֆիա, հենքի բջջային ինֆիլտրատ և սկլերոզ

45. Ֆիբրոպլաստիկ գլոմերուլոնեֆրիտի պրոցեսներ-

հիալինոզ, սկլերոզ, պատիճի մեջ կպումների գոյացում

46. Ֆիբրոպլաստիկ գլոմերուլոնեֆրիտի միկրո-

կծիկների և խողովակների դիստրոֆիա և ատրոֆիա, շարակցական հյուսվածքով փորարինում, /գլոմերուլոսկլերոզ և գլոմերուլոհիալինոզ/ հենքի և անոթների սկլերոզ և ինֆիլտրացիա, հաստացած պատիճներ, սկլերոզված մազանոթային հաnգույցներ, լայնացած խողովակների լուսանցք, որովհետև էպիթելը տափակել է: Զարկերակիկները ՝ սկլերոզված և հիալինոզացված, մանր և միջին զարկերակներում ֆիբրոզ և հիալինոզ,և առհասարակ սերն ու ամոթը բոլորից վերացած:

47. Ֆիբրոպլաստիկ գլոմերուլոնեֆրիտի մակրո-

մի քիչ փոքրացած, մակերեսին նախանշվող մանր պինդ, մոխրակարմիր ներանկումներ---» էվոլյուցիա---» երիկամների երկրորդային նեֆրիտային կնճռոտում--»փոքրացում, պնդացում, կտրվածքի վրա հատիկավոր կամ հարթ, կեղևային նյութը բարակ, հյուսվածքը չոր, սակավարյունային, մոխրագույն

48. Կտրվածքի հատիկների ծագումը-

սկլերոզի և ատրոֆիայի տեղում գերաճած նեֆրոններ

49. Արտաերիկամային փոփոխություններ գլոմերուլոնեֆրիտի դեպքում-

հիպերտենզիա----» ձախ փորոքի գերաճ, անոթների էլաստոֆիբրոզ, աթերոսկլերոզ

50. Քրոնիկ գլոմերուլոնեֆրիտի լրացուցիչ բարդություն

-արտերիոլոսկլերոզ--» հիպերտենզիա

51. Սուր և ենթասուր գլոմերուլոնեֆրիտի բարդություն-

սուր անբավարարություն

52. Քրոնիկ գլոմերուլոնեֆրիտի բարդություն-

ազոտեմիա, ուռեմիա, սիրտ-անոթային անբավարարություն, ուղեղի արյունազեղում